Վահե Նիկոյան, եթե «Փարքինք Սիթի»-ն ծառայություն է մատուցում ձեզ` Երեւանի քաղաքապետարանին, ապա դրա դիմաց ինչո՞ւ ենք վճարում մենք

Ավտոկայանատեղեիների սպասարկումն իրականացնող «Փարքին Սիթի» կազմակերպությունը, ի պատասխան իրեն հասցեագրված մեղադրանքների ու քննադատությունների /թե այդ ի՞նչ ծառայություն է ինքը մատուցում մեքենայի տիրոջը, որ ոչ կայանատեղի-ճանապարհն է իրեն, ոչ ինքն է դրանքց սարքող-ասֆալտապատողըը, ոչ տեղական այդ տուրքի գանձման համակարգն է իրենը, ոչ կայանող ավտոմեքենաների անվտանգությունն է երաշխավորում, սակայն իր գրպանն է գնում վարորդներից գանձված միջոցների առյուծի բաժինը/, մշտապես հակադարձել է, թե ինքը ծառայություն չի մատուցում քաղաքացիներին: Այս հիմնազուրկ, անադեկվատ եւ անհամոզիչ պատասխան-աարդարացումը, հավանաբար, հիշում են շատերը: 

Երեկ ավագանու նիստում քաղաքապետին ուղղված հարցերիցս մեկը սրա մասին էր` Փարքինգ սիթիի վերոնշյալ պատասխանի հղումով: Երեւանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի պատասխանը իմ այս մի հարցադրմանը կրկին սկանդալային էր. «Փարքինգ Սիթին քաղաքացիներին ծառայություն չի մատուցում, բայց քաղաքապետարանին մատուցում է»: Այդ դեպքում հարց է առաջանում. եթե Փարքին Սիթին ձեզ` Երեւանի քաղաքապետարանին է ծառայություն մատուցում, ապա ի՞նչ կապ ունեն երրրոդ մարդիկ`վարրոդները, ավտոմեքենաների տերերը քաղքապետարանի ու «Փարքինգ Սիթի»-ի միջեւ ծառայությունների մատուցման-ստացման ակտի հետ: Ինչո՞ւ պետք է ձեզ մատուցված ծառայության դիմաց մենք վճարենք: Այդ նույն տրամաբանությամբ` ինչո՞ւ չեք դուք վճարում խանութներում մեր ամենօրյա գնումների համար, այլ մենք ինքներս ենք վճարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել