Չինաստանում բժիշկները 17 - ամյա աղջկա դեմքի փոխպատվաստում են իրականացրել: Այդ նպատակի համար օգտագործվել է մաշկ , որը աճեցվել է նրա կրծքավանդակին:


Գործընթացը սկսվել է նրանով, որ բժիշկները աղջկա ազդրից վերցված հյուսվածք են փոխպատվաստել ձախ ուսից ցածր գտնվող հատվածում: Երբ բժիշկները կարողացել են աճեցնել մաշկը , նրանք օգտագործել են այն հիվանդի դեմքին: Թե ինչի համար է աղջկան անհրաժեշտ եղել նման վիրահատություն , չի հաղորդվում:


Նաեւ հայտնի է դեպք, երբ մեկ ուրիշ հիվանդի չինական բժիշկները փոխպատվաստել են քիթ, որը նախապես աճեցրել են նրա ճակատին:




Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել