ՀԻՄՆԱԴՐԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆ

Չգիտեմ թե Հայկական սովորություններ են, թե գիտակցականի տարբերություններ, թե կուլտուրայի տարբերություններ, սակայն միշտ զարմացել եմ երբ Հայաստան եմ այցելել որոշ մարդկանց տները...հատկապես քիչ հարուստների տները, էլ չխոսենք օլիգարխների պալատների մասին...

Հենց իրեց մարմարապատ ու խռուստալապատ ապարանքներով լեցված տներից դուրս ես գալիս ու հետո անցնում բարձր պարիսպներից դուրս, բառիս բուն իմաստով, հաճախ քեզ գտնում ես աղքատ, կեղտոտ, ու անբարվոք շրջապատ, նույինսկ մեկ կիլոմետր չանցած...ու մտածում ես...ախր եթե այդքան դրամ ունեիր, գոնե նախքան տանդ մեջը այդքան շլացուցիչ ու ոչ օգտակար շռայլությունները դնելը, առաջ համայնքիտ, հարեվանությանդ, շրջապատիդ ու երկրիդ վրա ծախսեիր գիտակցականիդ ու աշխատանքիդ քրտինքի գոնե տանդ հոգատարության ու հարստությանդ մեկ հարյուրամասը...

Էվ տեսնում ես, որ ահա հարյուր տարի է, որ Հայաստանում արմատներ են վերցրել այնպիսի կուլտուրա, որ առնետների պես միայն տան մեջ են հավաքում մարդիկ իրենց հարստությունները, իսկ փողոցները իրանց փոսերովը, հիվանդանոցները որտեղ հերթերը մինչեվ տասը ժամ կարող է տեվել, էլ չխոսենք շատ ու շատ սենյակների, զուգարանների, անմակարդակ ու հաճախ ոչ հիգենիկ պայմանները...ինչպես մանկատնից բռնած, մանկապարտեզից մինչ դպրոց ու համալսարանի սենյակները, զուգարանները...դրսի ծառ ու ծաղիկի պակասը...ու մտածում ես, այդ մարմարապատ ու խռուստալապատ տները թող չլինեին, սակայն հասարակականը ԲԱՐՎՈՔ ԼԻՆԵՐ, ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԼԻՆԵՐ , էլէկտրականությունից մինչ ջեռուցում....Հայաստանի ընտանիքների միջին դասակարգի մեծամասնության տան պարունակությունները ՈՒՂՂԱԿԻ ՉԵՆ ՀԱՄԸՆԿՆՈՒՄ ՄՆԱՑԱԾ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿՆԵՐԻ ՀԵՏ....ու մտածում ես, բայց չե որ նույն ժողովուրդն է օգտվում այդ հիվանդանոցից, մանկապարտեզից մինչ համալսարան էվ տուրիստական շատ վայրեր, բնությունիցն էվ այլն....ինչու մարդիկ իրենց թույլ են տալիս այդքան ցածր մակարդակի հաստատություններ ունենալ, իսկ սեփականության մեջ լրիվ ուրիշ համակարգ է ....ու անձնապես, կնախընտրեի խռուստալե պնակ կամ կոբալտ չօգտագործել, սակայն զավակս գնար այնպիսի դպրոց, որի գրասեղաններից բռնած , մնացած բոլոր պետք եղած պիտույքները բարվոք են ու մակարդակով, ուսուցիչները լավ գնահատված ու վճարված ամեն ինչ մակարդակով ու խնամքով սեղծված համայն ժողովրդի համար ...

Չգիտեմ, մտածել եմ թե ինչու...չե որ սա սոցիալիզմի կամ անկախության հետ կամ քաղաքականության հետ կապ չունի....սա պարզ ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է, ՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԾ, ՄԻՆՉ ՎԵՐՋԻՆ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՊԵՏՔ Է ՀԱՄԱՁԱՅՆԻ....

Տարրական ակսիոմա է, որ ավելի լավ է մարդս ԲԱՐՁՐ ՈՐԱԿՈՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ, ՀԱՐՈՒՍՏ ԵՐԿՐԻ ՄԵՋ ԱՊՐԻ, ՈՒ ՕԳՏՎԻ ԲԱՐՁՐ ԸՆԴՀԱՆՈՒՐԻՑ քան ՕԳՏՎԻ ԲԱՐՁՐ ՈՐԱԿՈՎ ԱՆՁՆԱԿԱՆ ԲԱՆՏԻՑ...ՈՐԸ ԼՈԿ ԻՐ ՔՆԵԼՈՒ ՏՈՒՆՆ Է...

Եթե ստեղծելու ենք ԱՐԺԱՆԱՎԱԵԼ ԿՅԱՆՔ ՈՒ ԿԵՆՑԱՂ ՀԱՅ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀԱՄԱՐ, ԱՊԱ ՊԵՏՔ Է ՆԱԽ ԱՌՆԵՏՆԵՐԻՑ ՎԵՐԱԾՎԵՆՔ ԱՌՅՈՒԾՆԵՐԻ ՈՐՈՆՑ ՏՈՒՆԸ ՀԵՆՑ ԻՐԵՆՑ ԱՐԱԾԱԾ ՀՈՂԵՐՆ ԵՆ ՈՒ ԵՐԿԻՐԸ ԻՐ ԲՈԼՈՐ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել