Photos and Quotes - Tumblr Pictures - Food - Funny posts - Internet MemeՄի անգամ չէ, որ լսել ես, որ քնելուց առաջ ուտել չի կարելի: Բայց ի՞նչ անել, երբ ախորժակը հենց գիշերն է սրվում, և հնարավոր չէ չուտել: Ահա մի քանի բան, որ կարող ես առանց խղճի խայթի ուտել գիշերը:

Սովի զգացումը բթացնելու հարցում կօգնի շատ սպիտակուց պարունակող ուտելիքը: Անգամ սննդի չնչին քանակը կօգնի հագենալ` առանց ստամոքսը ծանրաբեռնելու: Այնպես որ միշտ սառնարանում պահիր անյուղ յոգուրտ, կեֆիր, կաթնաշոռ կամ քիչ յուղայնությամբ պանիր:

Ուշ ընթրիքի համար հիանալի են խաշած թռչնամիսն ու ձուկը:

Կազմվածքի համար անվնաս են հատապտուղները, ինչպես նաև չրերը (խնձոր, ծիրան, սալոր): Բայց պետք չէ դրանք չարաշահել, քանի որ դրանք պարունակում են մեծ քանակությամբ շաքար:

Գունավոր կաղամբը, գազարը, բրոկոլին նույնպես հիանալի են գիշերային ախորժակի դեմ պայքարում: Դրանցից կարելի է աղցան պատրաստել, միայն թե չչարաշահեք ձեթն ու աղը: Կարող եք պարզապես առանց աղցան պատրաստելու ուտել դրանք, և սարսափելի սովի զգացումը տեղի կտա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել