A1plus.am-ը գրում է.

Մասիս քաղաքի բնակիչներին «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում աշխատանքի չեն ընդունում։ Այս մասին «Ա1+» -ին տեղեկացրել են Մասիսի բնակիչները։

Նրանց խոսքերով՝«Մասիս Տաբակը» դադարել է նրանց աշխատանքի ընդունել այն բանից հետո, երբ ընկերությունում գողության համար մեղադրվել է մասիսցի աշխատողը։
«Ա1+»-ը փորձեց տեղեկատվության իսկությունը պարզել ընկերության ղեկավարից, սակայն տնօրենի հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց։

«Տնօրենը տեղում չէ», - երեք օր շարունակ եղավ մեր հեռախոսազանգերին միակ պատասխանը։

Իսկ «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» սահմանափակ պատասխանատվության ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Վահրամ Բրուտյանը «Ա1+»-ի հետ զրույցում հերքեց մասիսցիների բողոքը: «Նման բան չկա», - հայտնեց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել