Հարց`

Սեքսի ժամանակ իմ հեշտոցը ոչ միշտ է խոնավանում, և ակտը դառնում է շատ տհաճ: Անհանգստանում եմ, միգուցե ինչ-որ լուրջ խնդիրնե՞ր ունեմ:

 

Հարցին պատասխանում է ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, բժշկական գիտությունների թեկնածու Վրեժ Շահրամանյանը:
Երբ Դուք գրգռվում եք, սեռական շրթունքները և հեշտոցի պատերը ուռչում են, իսկ հեշտոցի սկզբնամասում գտնվող գեղձերը արտադրում են հատուկ արտազատուկ, որը առնանդամի ներթափանցումը դարձնում է հեշտ և հարմարավետ: Անբավարար խոնավանալու դեպքում սեքսը կարող է տհաճ և ցավոտ լինել: Հեշտոցային չորություն է նկատվում տարբեր տարիքի կանանց մոտ՝ տարբեր պատճառներով՝ թերգրռում, զուգընկերոջ կոպիտ վերաբերմունք, լարված իրավիճակ և այլն: Հաճախ խոնավության աստիճանը կապված է գրգռվածության աստիճանի հետ: Հեշտոցային անբավարար խոնավացման կարող են հանգեցնել, օրինակ, որոշ դեղամիջոցներ: Կարևոր է, որ սիրային փաղաքշանքները երկարատև լինեն և Դուք լիովին հանգիստ լինեք: Ոչ լիարժեք խոնավանալու դեպքերում կարող եք հատուկ լյուբրիկանտներ օգտագործել, կամ խնդրեք Ձեր սիրեցյալին, որ նա պահպանակի վրա լյուբրիկանտ քսի: Առողջ եղեք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել