Էրեբունու փոխթաղապետը «բաստարդ» է անվանել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներին


01:05 , 10 մայիս, 2024

Էրեբունու փոխթաղապետ Վիկտորիա Հարությունյանը «բաստարդ» է անվանել Հրապարակում հավաքված մարդկանց:

Ինստագրամի սթորի էջում նա հրապարակել է Նիկոլ Փաշինյանի ընտրական բուկլետը՝ կից գրառմամբ՝ «իմ պատասխանը՝ բաստարդներին»՝ նկատի ունենալով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներին։