Ժողովրդի մոտ հավատի յուրահատուկ էներգիա կա, գնում ենք Հրապարակ, սպասենք առաջիկա կարևոր իրադարձությանը․ Աբրահամ Գասպարյան


13:52 , 9 մայիս, 2024

Գնում ենք միանանք Սրբազանին, ապա շարժվենք Հանրպետության հրապարակ ու սպասենք առաջիկա կարևոր իրադարձությանը, որ տեղի է ունենալու հենց Հանրապետության հրապարակում։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար Աբրահամ Գասպարյանը։

«Բոլորի մոտ այս օրերին առաջացել է հավատի մի յուրատեսակ էներգիա, ես էլ պարզ կասեմ՝ եթե այսքան ջանք, այսքան  եռանդ ու էներգիա ենք ներդրել ու հաջողության չենք հասել, ուրեմն մեղավորը մենք ենք, պետք է հասնենք հաջողության ու այս պայքարը արժանապատիվ կերպով տանենք մինչև վերջ»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ ժամը 11-ից Աբովյան քաղաքից Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մեկնարկել է քայլերթը դեպի Երևան։