2% վարկանիշ ունեցողը մեզ զրկեց Եռատոնից. սրա թեթև ձեռքով այսօր ոչ Շուշի կա, ոչ ՊԲ. հաջորդը Հայաստանն է, եթե այսօր ոտքի չկանգնենք


13:19 , 9 մայիս, 2024
Մայիսի 9-ի Եռատոնից նիկոլը մեզ թողեց մենակ մեկը։ Եթե ձեռը ճար լիներ՝ Հայրենական պատերազմի արդյունքներն էլ կխմբագրեր։ Ոչ Շուշի կա այսօր, ոչ էլ Պաշտպանության բանակ։ Ավերեց ամենը։
նիկոլի վարկանիշն իրականում 2% է։ GALLUP-ն ասում էր 8, բայց չէ, հենց 2 ա։ Չի եղել ՀՀ մի ղեկավար, ով իր կառավարման ամենավատ փուլում էսքան ողորմելի վարկանիշ ունենար։ Ու սա ևս մեկ ապացույցն ա նրա, որ նիկոլը դրածոյա, որ նիկոլը դրված ա Հայաստանն ու Արցախը հանձնելու, հայ ազգին ծնկի բերելու համար։ Ու այսօր և սրան հաջորդող օրերին հայը ունի ընտրության հնարավորություն. ինքն ուզում է ծնկի եկա՞ծ ապրել, թե՞ գլուխը բարձր ու սեփական ազգի սրիկաներին հեռացրած։
Ես ասել ու ասում եմ՝ հայ քրիստոնյա մարդը չի կարող նիկոլ ընտրել, ու սատարել։