Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN


17:55 , 19 ապրիլ, 2024
Իսրայելն ու Իրանը մտադիր չեն նոր փոխադարձ հարվածներ հասցնել, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով երկրներից մեկի հետախուզական ծառայությունների աղբյուրին։

Ինչպես նշել է հեռուստաալիքի զրուցակիցը, «հարձակումների շարքն ավարտվել է»։ Նրա խոսքով՝ իրանական հարձակում Իսրայելի վրա չի սպասվում՝ ի պատասխան հրեական պետությանը վերագրվող հարձակմանը:

Ավելի վաղ ամերիկյան ABC հեռուստաալիքը, վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի պաշտոնյային, հայտնել էր, որ Իսրայելն անցած գիշեր հարված է հասցրել Իրանի տարածքում գտնվող օբյեկտին։ CNN-ը, հղում անելով նաև ամերիկացի պաշտոնյային, նշել է, որ հարձակումը Իսրայելի պատասխանն էր ապրիլի 13-ին Իրանի հարձակմանը։