Ղարաբաղի հայերը պետք է ունենան վերադարձի իրավունք՝ նրանց իրավունքների և անվտանգության պատշաճ պահպանմամբ. ՌԴ ԱԳՆ


15:26 , 18 ապրիլ, 2024

Ռուսաստանը ողջունում և աջակցում է Ադրբեջանի իշխանությունների ներկայացրած ծրագիրը, որը վերաբերում է նախորդ տարվա սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից հեռացած հայերի ինտեգրմանը: Այս մասին ճեպազրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ղարաբաղի հայերը պետք է ունենան վերադարձի իրավունք՝ նրանց իրավունքների և, իհարկե, անվտանգության պատշաճ պահպանմամբ: Մենք մեր կողմից պատրաստ ենք ամեն կերպ աջակցել այդ գործընթացին»,- ասել է Զախարովան: