ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Զելենսկիի՝ Հայաստան այցի մասին տարածվող լուրին


12:52 , 24 փետրվար, 2024

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է տարածվող լուրին, թե նախատեսվում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի այցը Հայաստան։

«Կարող եմ ասել, որ բարձրաստիճան այցերի մասին պատշաճ ժամկետներում պաշտոնապես իրազեկվում է»,- «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մարտին կայցելի Երևան ու Բաքու։ Նշվում է, որ Հայաստան այցը, հավանաբար, տեղի կունենա մարտի 4-ին։