Արսեն Հարությունյանը՝ ըմբշամարտի Գերմանիայի թիմային առաջնության հաղթող


19:27 , 29 հունվար, 2024

Armsport.am-ը գրում է.

Ազատ ոճային ըմբիշ, Հայաստանի հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը դարձել է ըմբշամարտի Գերմանիայի թիմային առաջնության հաղթող։

Արսենը ներկայացրել է Wacker Burghausen թիմը։

Հայ մարզիկը մրցաշարում 11 գոտեմարտ է անցկացրել և հաղթել բոլորում։