Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Մարոկկոյի ավերիչ երկրաշարժի զոհերի ընտանիքներին


18:11 , 9 սեպտեմբեր, 2023

Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Մարոկկոյի ավերիչ երկրաշարժի ժամանակ զոհվածների ընտանիքներին, իսկ տուժածներին մաղթել շուտափույթ ապաքինում։

«Ցնցված ենք ավերիչ երկրաշարժից, որը հարվածել է Մարոկկոյի հարավային հատվածին և խլել բազմաթիվ կյանքեր։ Մեր խորին ցավակցությունները զոհերի ընտանիքներին, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,- գրված է ՀՀ ԱԳՆ-ի թվիթերի էջում: