ԱԳ նախարարի տեղակալը ԱՄԷ դեսպանին ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումները Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատման վերաբերյալ


21:23 , 21 հունիս, 2023

Հունիսի 21-ին ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանին իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների նորանշանակ դեսպան դոկտոր Նարիման Մոհամմեդ Շարիֆ Ալմուլլան:
Նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպան Ալմուլլային նշանակման առթիվ և մաղթել նրան արգասաբեր աշխատանք և հաջողություն կարևոր առաքելության իրականացման գործում: Վահան Կոստանյանը բարձր է գնահատել հայ-էմիրաթական բարեկամական հարաբերությունների առկա մակարդակը՝ համոզմունք հայտնելով, որ դեսպանն իր նպաստը կբերի երկկողմ օրակարգի ընդլայնմանը։
Զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ մի շարք բնագավառներում համատեղ նախագծերի իրականացման հեռանկարները։
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք խնդիրներին: ԱԳ նախարարի տեղակալը դեսպան Ալմուլլային ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումները Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատման վերաբերյալ, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը։
Возможно, это изображение 2 человека
Возможно, это изображение 2 человека и стол
Возможно, это изображение 2 человека