Հայտնի է Ռեալի փետրվարի լավագույն ֆուտբոլիստը


00:48 , 10 մարտ, 2023

Armsport.am-ը գրում է.

Հարձակվող Վինիսիուս Ժունիորը ճանաչվել է Մադրիդի «Ռեալի» փետրվարի լավագույն ֆուտբոլիստ։

Վինիսիուսը մասնակցել է 7 հանդիպման, որոնցում դարձել է 6 գոլի հեղինակ։

Իսպանական Լա լիգայի 24-րդ տուրից հետո մադրիդյան թիմը 53 միավորով 2-րդ տեղում է: