Հայաստանի արտգործնախարարի հեռախոսազրույցը ՌԴ ԱԳ նախարարի հետ


13:13 , 27 ապրիլ, 2016

Ապրիլի 26-ին կայացավ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, որի ընթացքում Հայաստանի ԱԳՆ ղեկավարը տեղակացրեց ղարաբաղյան հակամարտության գոտում Ադրբեջանի կողմից շարունակվող զինադադարի ռեժիմի կոպտագույն խախտումների վերաբերյալ։

Երկուստեք շեշտվեց 1994-1995թթ. զինադադարի հաստատման և դրա ամրապնդման մասին անժամկետ համաձայնագրերի խախտման անթույլատրելիությունը, դրանց անվերապահ կատարման անհրաժեշտությունը։