Մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում Բագրատ սրբազանի առաջնորդած հանրահավաքի բազմամարդությունն անակնկալի է բերել ՔՊ-ականներին, որոնք անցած օրերին, կարելի է ասել` «խաղադրույքներ» են կատարել, թե ինչքան մարդ դուրս կգա: Առավելագույն թիվը, որ ակնկալել են, 20 հազարն է եղել, սակայն անգամ իրենց հաշվիչ Դանիել Իոաննիսյանը 31 հազարից ավելի թիվն ասաց, չնայած առնվազն կրկնապատիկն էր առկա: Եվ հրապարակի առաջին իսկ կադրերը խուճապ են առաջացրել իշխանական շարքերում։

Փաշինյանը sms-ներով հանգստացրել է նրանց, որ ամեն ինչ լավ կլինի՝ առաջիկա օրերին շարժումը կմարի: ՔՊ-ականները թեթեւացած շունչ են քաշել, երբ սրբազանը տուն է ուղարկել ժողովրդին՝ հստակ գործողությունների չտանելով: ՔՊ-ում կարծում են, որ ընդդիմությունը «պահը բաց թողեց»։ Ակնկալել են, որ այդ բազմությունը սրբազանը կառաջնորդի դեպի կառավարական դաչաներ, կպարտադրի, որ հանդիպում տեղի ունենա, չի թողնի, որ մարդիկ տուն գնան։ Ի դեպ, սրբազանի հայտարարությունը, թե լավ է ճանաչում Ռուստամ Բաքոյանին եւ ճամբարափոխ Շիրակ Թորոսյանին, նրանց նկատմամբ ՔՊ-ում կասկածների տեղիք է տվել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել