«Երկու ամիս առաջ գալու ասես՝ եթե չահամաձայնվեք, պատերազմ կլինի, ահաբեկել այն ժողովրդին, որի քվեն մուրացել ես ու գողացել ես և դարձել ես ահաբեկիչ։

Այս մեր շարժումը մենք որակել ենք որպես չակընկալիքների պայքար, մենք երկու արժեք ունենք՝ Հայրենիք ու պատիվ։ Մեր երկրում սուտը պետք է վերանա, քաոսը, ատելությունը ընդհանրական մշակույթ է դարձել, սուտը մտցել են ընտանիք։

Ինձ առաջին անգամ զոհված ծնողների ծնողները մոտեցան ինձ ու ասացին՝ մեր դեմքին առաջին անգամ ժպիտ եկավ, մենք պետք է մեր երազն ու հայրենիքը վերադարձնենք իրենց։ Պետք է վերադառնանք հաղթողի նկարագրին։ Մեզ անընդհատ ասում էին՝ այս ժողովուրդը տկար է, ստամոքսով է մտածում և ահավասիկ փաստում եք՝ ինչիպիսին եք դուք։ Խոնարհությամբ պիտի աշխատենք օր ու գիշեր։

Այս կառավարությունը իր ղեկավարի գլխավորությամբ ձախողել է երկրի կառավարումը, քանդել են ամբողջ անվտանգային համակարգը, Եկեղեցին առաջին օրվանից թիրախ են դարձրել, Հայոց Ցեղասպանությունը ժխտելու և Արարատ և Արագած կեղծ խոսույթը բերել են մեր կյանք, նրանք քայքայել են կրթական համակարգը, դպրոցներում առատացրել են թմրանյութերի առկայությունը՝ զրկելով սերունդներին մտածելու հատկությունից։ Այսօր չկա մի սեղան, որտեղ Հայաստանն ասելիք ունի, ոչ հյուսի-հարավա, ոչ էլ Արևելք-Արևմուտք, բան չունեն ասելու։ Արցախը կորցրին, այն իրական Հայաստան էր, ավելի իրական, քան կարելի էր պատկերացնել

Փաշինյան, 1 ժամ ժամանակ ունես հրաժարվելու, պատրաստ եմ ձեր հրաժարականի պայմանները քննարկել, դուք այլևս իշխանություն չունես։», - իր խոսքում նշեց Բագրատ Սրբազանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել