Եվրասիական «հնգյակի» առաջնորդներն այսօր Կրեմլում կայացած գագաթնաժողովում չեն քննարկել ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված իրավիճակը:

Այս մասին լրագրողներին պարզաբանել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, ԵԱՏՄ-ն զուտ տնտեսական խնդիր է»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ այսօր Մոսկվայում տեղի է ունեցել  Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստ, որը նախագահում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել