Tert.am-ը գրում է.
Երևանն ակտիվորեն մասնակցում է ԵԱՏՄ աշխատանքներին և մեծ օգուտներ է ստանում անդամակցությունից։
Այս մասին Известия-ին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Փոխանցում է ՏԱՍՍ-ը։
ՌԴ փոխվարչապետը կառուցողական է որակել Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի հետ աշխատանքը՝ հիշատակելով, որ այս տարի կառույցում նախագահությունը Հայաստանինն է․
«Այն առավելությունները, որ Հայաստանի տնտեսությանը տալիս է անդամակցությունը ԵԱՏՄ-ին, նա ոչ մի այլ տեղ չի ստանա։ Երկրի ղեկավարությունը դա հասկանում է։ Այնտեղ խելացի մարդիկ են»,- ասել է Օվերչուկը։
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2024/04/03/overchuk/4103511
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել