Մի քանի օր առաջ ճանապարհը փակեցինք, մեր տեղական իշխանությունները եկան, ասեցին, որ հարցին մի լուծում կտան, պետք է սպասել մինչեւ երկուշաբթի։ Այսօր գնացել ենք, ասում են՝ էլի պետք է սպասեք, տեսնենք, թե ոնց է լինում այդ հարցը։ Բայց ապրանքը չի սպասում, արդեն փչանում է, մենք էլ ուզում ենք ճանապարհ փակել, որ կառավարությունը մեր հարցին լուծում տա` կա՛մ մեզ քոչացնի այստեղից, կա՛մ էնպես անի, որ մեր ապրանքը սպառվի, մի ելք գտնի»: Վերավաճառողները կարտոֆիլն իրենցից լավագույն դեպքում 50 դրամով են ուզում գնել, իսկ «պարոն Ալեքսանյանի սիթիում 250 դրամ է, երեւանցին էլ ասում է՝ գյուղացին ինչ անշնորհք մարդ ա, 250 դրամով կարտոշկա ա ծախում, չի բավարարվում»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել