ArmLur.am-ը գրում է.
ArmLur.am-ի բացառիկ տեղեկություններով՝ երգչուհի Էլեն Երեմյանը կամ բոլորին հայտնի Brunette-ը վերջերս ամուսնացել է։
Փեսացուն 12 club-ի հիմնադիր Նարեկ Մանուկյանն է։ Երգչուհին որևէ հրապարակում չի ունեցել սոցիալական ցանցերի իր էջերում։ Իսկ իր անձնականը միշտ գաղտնի է պահել։
Հիշեցնենք, որ Brunette-ը 2023 թվականին ներկայացրել է Հայաստանը Լիվերպուլում՝ Եվրատեսիլ 2023 երգի մրցույթում։ Նա 122 միավորով գրավել է 14-րդ տեղը։ Երգչուհին սկսել է երգել դեռևս 4 տարեկանից և առաջին քայլերն արել է «Արևիկ» անսամբլում, որտեղ նաև հանդես է եկել Լիդուշիկի հետ:
Նա նաև Project 12 խմբի անդամ է, որի հիմնադիրը, ինչպես նշեցինք, ամուսինն է՝ Նարեկ Մանուկյանը։
Նյութի աղբյուր՝ https://armlur.am/1295134/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել